ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Իսկ ո՞ւր է տարվա ձեր եղանակը

Իսկ ո՞ւր է տարվա ձեր եղանակը
01.10.2013 | 04:36

Նախ` հանուն արդարության արձանագրենք, որ հանրապետության երեք նախագահներին մեկ տանիքի տակ հավաքելու Գառնիկ Իսագուլյանի իրապես կառուցողական առաջարկի «հեղինակային» իրավունքը պատկանում է մեր թերթին. Սերժ Սարգսյանի առաջին ընտրությունից հետո մենք քանիցս անդրադարձանք այս թեմային` մշտապես այն «տաք» պահելով, բայց երբ Տեր-Պետրոսյան-Քոչարյան տանդեմի պարտիան` ընդդեմ Սերժ Սարգսյանի, ավելի «խորացավ», հասկանալի դարձավ, որ գոնե այս փուլում դա դժվար է, եթե չասենք՝ անհնարին է:

Վերջին օրերին կրկին շրջանառության մեջ դրված հանդիպման ձևաչափն ավելի ընդգրկուն է՝ հավաքել «նույն տեղում` նույն ժամին» ոչ միայն ՀՀ, այլև ԼՂ նախագահներին, երկու կաթողիկոսներին: «Բայղուշության» մեջ չմեղադրվելու համար այս գլխից լռենք ու հավատանք հայտնի հռչակմանը. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը…». գիտեք:
Հիմա փորձենք հասկանալ. «նույն տեղում` նույն ժամինը» մեկանգամյա՞ ակցիա պետք է լինի` ի ցույց աշխարհի, և այն էլ տարածաշրջանի, աշխարհի համար այս «անկեղծության ժամին», թե՞ ինստիտուցիոնալ կառույցի հարց է լուծվելու, ուր պատասխանատվությունը մեկի ուսերից, դիցուք, գործող նախագահի, կարող է տեղափոխվել նաև մնացած «նախահայրերի» ուսերին` դրանց վրա տեղափոխելով նաև արտաքին աշխարհի` Հայաստանի նկատմամբ պարբերաբար կիրառվող տեսանելի և անտես ճնշումները, որոնք, ինչպես երևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներից, կարող են առաջիկայում նոր թափ հավաքել:
Բոլոր դեպքերում, փորձենք հասկանալ` հնարավո՞ր է նման հանդիպում: Հաշվենք:
Սերժ Սարգսյան: Եկող է: Պատճառներն անչափ շատ են: Նման համահավաք կառույցը «բխում» է նաև իր շահերից, թե՛ որպես բարեփոխչություն, թե՛ որպես նպատակահարմար հարթակ: Եվ նաև այն, ինչն ինքը չի ցանկանա ասել-անել, «հայրերի» այդ հավաքածուն կանի: Ի դեպ, որքան տեղյակ ենք, Գառնիկ Իսագուլյանը պատրաստվում է առաջարկելու Սերժ Սարգսյանի թիմին, որ այդ հանդիպման նախաձեռնողը լինի հենց Սերժ Սարգսյանը: Ճանաչելով Սերժ Սարգսյանին էլ՝ ասենք` նա չի շտապելու, փորձելու է սպասել առաջին երկու նախագահների արձագանքին (չնայած, անգիր գիտի՝ ինչպիսին են լինելու այդ արձագանքները), վերջում նոր ասելու է իր խոսքը:
Ռոբերտ Քոչարյան։ Ի դեպ, հանդիպման «խմորողը» հենց նա կարող էր լինել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա էլ նա հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ասենք, ներկա էր վերջինիս ինաուգուրացիային: Նա նաև հեռակա` շատ լավ խաղաց ու դեռ խաղալու է Տեր-Պետրոսյանի, նրա թիմի հետ: Սակայն իր դեպքում կա շատ մեծ մի բայց: Ամբիցիաները: Նա երբեք չի ցանկանա, որ նման ինստիտուտը կայանա և այն էլ Սերժ Սարգսյանի օրոք: Բայց նա բացահայտ «ոչ» երբեք չի ասի: Նույնպես կսպասի:
Լևոն Տեր-Պետրոսյան: Այդ նրա «ոչ»-ին կսպասի Քոչարյանը: Այո, Տեր-Պետրոսյանը միանշանակ կասի` «ոչ», կբերի պրագմատիկ, գաղափարական, զգայական այնքան արգումենտներ, որ քարերն ու սարերը համատեղ կաղաղակեն` «դո՜ւ ասացիր»: Բացի մեկից: Երկրից: ՈՒ պետությունից: Նաև, ու ըստ ամենայնի, տիեզերքից, որը նրան կասի` երկրորդ-երրորդ նախագահները քո երանքի ծնունդն ու հոգեժառանգներն են, ու թե նրանք այսօր քո թշնամիներն են (բայց չէ՞ որ անգամ թշնամի պետություններն ու դրանց ղեկավարներն են նստում միմյանց հետ բանակցությունների), ու դու չես ուզում նրանց հետ մեկտեղ «հառաչել», այդ դեպքում դու ոչ թե իրենց, այլ քեզ ես մերժում…
Եվ հետո, եթե Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին ի զորու չեղավ ընդունելու իր դուռը եկած կաթողիկոսին, կգնա՞ նախկին նախագահների «ինստիտուտ» ստեղծելու «անձնազոհությանը»։
Տա Աստված` գնա, ու մենք սխալվենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ